ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆԻՊԵՄԶԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀՈՂԵՐ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 08-013-0101-0004 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.976224 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԻ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Աճուրդի կազմակեպիչը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար: Աճուրդի անցկացման օրը՝ 2024 թվականի նոյեմբերի 15-ին, ժամը 12-00-ին: Աճուրդի անցկացման վայրը՝ ՀՀ Շիրակի մարզ, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Մադաթյան փողոց 1 հասցեում գտնվող Անիի համայնքապետարանի վարչական շենքի 3-րդ հարկի նիստերի փոքր դահլիճ: Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում են աճուրդի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ՝ 2024 թ. նոյեմբերի 11-ին, ժամը՝ 18:00: Աճուրդի նախավճարի չափը՝ մեկնարկային գնի նկատմամբ 50%: Գնային առաջարկի նվազագույն չափը` մեկնարկային գնի նկատմամբ 5%: Աճուրդի մասնակցության վճարի չափը` 10 000 ՀՀ դրամ: Լոտերի քանակը՝ 1 /մեկ/։
Լոտ՝ 1-ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի Անիպեմզա բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության 08-013-0101-0004 կադաստրային ծածկագրով 0.976224 հեկտար հողամաս։ Աճուրդի անցկացման եղանակը` բաց հրապարակային սակարկությունների եղանակ: Աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդն սկսվում է, եթե սակարկողների թիվը մեկ կամ ավելի է: