ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆԻՊԵՄԶԱ ԵՎ ԼՈՒՍԱՂԲՅՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՐԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Մրցույթի կազմակերպիչը` ՀՀ Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի մրցութային հանձնաժողով:
2. Մրցույթի անցկացման ժամկետը` 2024 թվականի օգոստոսի 16-ին, ժամը 16-00-ին:
3. Մրցույթը չկայանալու դեպքում, կրկնամրցույթը կարող է հայտարարվել ՀՀ հողային օրենսգրքի 78-րդ և 79-րդ հոդվածներով սահմանված կարգով և ժամկետներում /7 աշխատանքային օրվա ընթացքում/:
4. Մրցույթի անցկացման վայրը /հասցեն/` ՀՀ Շիրակի մարզ, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Մադաթյան փողոց 1 հասցեում գտնվող Անիի համայնքապետարանի վաչրական շենքի նիստերի փոքր դահլիճ:
5.Մրցույթի ձևը և անցկացման կարգը՝ բաց հրապարակային սակարկությունների ձև, որի արդյունքում հաղթած է ճանաչվում մրցույթի այն մասնակիցը, ով առաջարկել է ամենաբարձր վարձավճարի չափ և հանձնաժողովի եզրակացությամբ լավագույն պայմաններ:
6. Լոտերի քա
նակը` 2 (երկու)՝ -Լոտ 1․ ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի Անիպեմզա բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության, 08-013-0106-0009 կադաստրային ծածկագրով 2.64521 հա մակերեսով 4-րդ կարգի անջրդի վարելահող, վարձակալության ժամկետը՝ 25 տարի, հողամասի մեկ տարվա վարձավճարի մեկնարկային չափը 50 000 ՀՀ դրամ: -
Լոտ 2․ ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի Լուսաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր հողատեսքի 08-049-0210-0026 կադաստրային ծածկագրով 0․45293 հա մակերեսով 4-րդ կարգի անջրդի արոտ հողատեսքի հողամաս, վարձակալության ժամկետը՝ 25 տարի, հողամասի մեկ տարվա վարձավճարի մեկնարկային չափը 15 000 ՀՀ դրամ:
8. Մրցույթի քայլի նվազագույն չափը՝ մրցույթի առարկայի մեկնարկային գնի 5 տոկոս։
9. Մրցույթի մասնակցության վճարի չափը՝ 10 000 ՀՀ դրամ:
10. Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում են մրցույթի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ՝ 2024 թ. օգոստոսի 12-ին, ժամը՝ 18:00: