Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, ք.Մարալիկ, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
03 դեկտեմբերի 2024 թվականի N 1014-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ԳԵՎՈՐԳ ՀՐԱՉՅԱՅԻ ԱՃԵՄՅԱՆԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ /ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳԻՐ 08-100-0201-0031/ ՀՈՂԱՄԱՍԻՆՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ սահմանված <<Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի>> 28-րդ կետի, 29-րդ կետի 3-րդ ենթակետի, 50-րդ կետերի դրույթներով և հաշվի առնելով քաղաքացի Գևորգ Հրաչյայի Աճեմյանի կողմից Անի համայնքի ղեկավարին 2024 թվականի հոկտեմբերի 8-ի ներկայացված դիմումը․

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրում /կադաստրային ծածկագիր 08-100-0201-0031/ գտնվող՝ Գևորգ Հրաչյայի Աճեմյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 0,312 հեկտար հողամասին տրամադրել հետևյալ հասցեն՝ մարզ Շիրակի, Անի համայնք, Սառնաղբյուր բնակավայր, 10-րդ փողոց, 3-րդ նրբանցք թիվ 8/3 հողամաս:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                             Ա. ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

 

2024թ. դեկտեմբերի  03

ք․ Մարալիկ