Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, ք.Մարալիկ, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 փետրվարի 2025 թվականի N 132-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 13-ի <<Քաղաքացիական պաշտպանության կազմավորումների ստեղծման, նախապատրաստման և գործունեության կարգը սահմանելու մասին>> N 1532-Ն որոշմամբ՝ համայնքում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորման, կազմակերպման և իրականացման նպատակով՝

Ստեղծել՝

1) քաղաքացիական պաշտպանության կազմավորումներ՝

ա. կապի՝17/51 անձնակազմով, հրամանատար՝ Արփինե Խաչատրյան

բ. ինժեներական՝ 17/51 անձնակազմով, հրամանատար՝ Վիլհելմ Օլեյան գ. բժշկական՝ 17/51 անձնակազմով, հրամանատար՝ Ռուզաննա Արշակյան

դ. մեքենայացված՝ 17/51 անձնակազմով, հրամանատար՝ Արշակ Հովհաննիսյան

ե. անհատական պաշտպանության միջոցների բաշխման և հասարակական սննդի մատակարարման ՝ 17/51 անձնակազմով, հրամանատար՝ Վահագն Սարոյան

զ. գյուղատնտեսական կենդանիների, բույսերի և անտառների պաշտպանության՝ 17/51 անձնակազմով, հրամանատար՝ Հարություն Համբարյան

է. հասարակական կարգի պահպանման՝ 17/51 անձնակազմով, հրամանատար՝ Արթուր Ղազարյանը. փրկարարական՝ 17/51 անձնակազմով, հրամանատար՝ Անանիկ Ուռումյան

թ. հակահրդեհային՝ 17/51 անձնակազմով, հրամանատար՝ Գևորգ Շաբոյան

ժ. հետախուզական՝ 17/51 անձնակազմով, հրամանատար՝ Հայկ Անտոնյան

ի. պաշտպանական կառույցների սպասարկման՝ 17/51 անձնակազմով, հրամանատար՝ Գագիկ Հարությունյան

2.Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի բնակավայրերում կազմավորումների և անձնակազմերի ցանկը՝ համապատասխան հավելվածով: 3.Հանձնարարել՝ տարահանման հանձնաժողովի նախագահին՝

ա.քաղաքացիական պաշտպանության կազմավորումները համալրել անձնակազմով և համապատասխան գույքով,

բ. կազմակերպել և իրականացնել համայնքի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի, կազմավորումների անձնակազմի ուսուցումը համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի թիվ 46-Ն որոշման,

գ. կազմել և յուրաքանչյուր տարի մինչև փետրվարի 15-ը հունվարի 1-ի դրությամբ ճշտել համայնքի քաղաքացիական պաշտպանության պլանը, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի թիվ 633-Ն որոշման:

4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին՝ սույն որոշման մասին իրազեկել ըստ պատկանելիության:

5. Սույն որոշման կատարման հսկողությունը իրականացնում եմ անձամբ։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                             Ա. ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

 

2025թ. փետրվարի  12

ք․ Մարալիկ