 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք ՀՀ, Շիրակի մարզ, ք.Մարալիկ, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 հունիսի 2024 թվականի N 507-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 344-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի, 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 30/04/2024 թ․ <<Գույքի նկատմամբ իրավունքների /սահմանափակումների/ պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին>> N Կ-30042024-08-0233 որոշումը․
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի 2024 թվականի ապրիլի 15-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի հունիսի 10-ի օրինական ուժի մեջ մտած վճռով /քաղաքացիական գործ՝ ՇԴ3/1834/02/20/ քաղաքացի Գագիկ Ռաֆիկի Աղաբաբյանի սեփականության իրավունքը ճանաչված մարզ Շիրակ, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Նոր թաղամաս, 5-րդ փողոց, թիվ 145 հասցեյում գտնվող բնակելի տան նկուղային հարկի պահպանման ու սպասարկման համար նախատեսված 08-003-0022- կադաստրային ծածկագրով հողատարածքում գտնվող 0,06000 հեկտար հողամասը ուղղակի վաճառքով քաղաքացի Գագիկ Ռաֆիկի Աղաբաբյանին վաճառելու մասին>> N 344-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝ ա) Որոշման վերնագրում նշված <<ՆԿՈՒՂԱՅԻՆ ՀԱՐԿԻ>> բառերից հետո ավելացնել <<,ՈՐԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ Է ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ,>> բառակապակցությունը։ բ) Որոշման 1-ին կետում նշված <<նկուղային հարկի>> բառերից հետո ավելացնել՝ <կառուցված է բնակելի տուն,>>> բառակապակցությունը։
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ա. ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
2024թ. հունիսի 05
ք․ Մարալիկ