Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 124
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 54-Ա
 

Զեկ. ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻ` ԱՐԹՈՒՐ ՄԵԼՍԻԿԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ, ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՕԺԱՆԴԱԿ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ, ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 39-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման տեղեկանքը, տրված՝ 2023-12-29 ծածկագիր՝ 2023CTRQJF, հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Արթուր Մելսիկի Կարապետյանը, իր 2024 թվականի հունվարի 8-ի դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Անի համայնքի սեփականությունը համարված 55,68 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի օժանդակ ավտոտնակի շինությունը և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-003-0020-0193 կադաստրային ծածկագրով 0,00557 հեկտար մակերեսով հողամասի (Վկայական 12042024-08-077, անշարժ գույքի հասցեն` մարզ Շիրակի, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Հ․ Շիրազի փողոց 42/10 ավտոտնակ) ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը

1. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն` օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 55,68 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի օժանդակ ավտոտնակի շինությունը և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-003-0020-0193 կադաստրային ծածկագրով 0,00557 հեկտար մակերեսով հողամասը (Վկայական 12042024-08-077, անշարժ գույքի հասցեն` մարզ Շիրակի, Անի համայնք, քաղաք Մարալիկ, Հ․ Շիրազի փողոց 42/10 ավտոտնակ) գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով 101354 (մեկ հարյուր մեկ հազար երեք հարյուր հիսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ ընդհանուր արժեքով վաճառել կառուցապատողին, քաղաքացի` Արթուր Մելսիկի Կարապետյանին /Անձնագիր՝ AS0547904, տրված՝ 26․03․2019թ, 099-ի կողմից, հաշվառման հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, ք. Մարալիկ, Շիրազի փողոց շենք 42, բն․ 2):

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Ա. Սարիբեկյանին. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:

3. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner