Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



07 մայիսի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՓՈՂՈՑ 2/1 ԱՌԵՎՏՐԻ ՍՐԱՀ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 08-003-0033-0015 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-Ի N 301-Ա ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության, 4-րդ մասի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 37-րդ կետի 1-ին մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինմանկարգի» 8-րդ 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերի 16-րդ կետի <<ա>> ենթակետի դրույթներով, հիմք ընդունելով ինքնակամ շինության հաշվառման /չափագրման/ տվյաների մուտքագրման 2023-12-23 տեղեկանքը /մուտքագրման ծածկագիր՝ 20238GTTSQ և քաղաքացի Արայիկ Վարդանի Գալստյանի  կողմից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարան ներկայացված  2024 թվականի մարտի 21-ի դիմումը՝  2001 թվականի մայիսի 15-ից հետո ինքնակամ կառուցված հասրակական նպատակային նշանակության տնտեսական շինությունը օրինական ճանաչելու մասին.

Որոշում եմ`

Հաշվի առնելով, որ քաղաքացի՝ Արայիկ Վարդանի Գալստյանի /ծնված՝ 12-ը նոյեմբերի 1987 թվական, նույնականացման քարտ՝ 012365086, տրված 23.01.2020 թվականին՝ 003-ի կողմից/ սեփականության իրավունքով պատկանող (Հիմք՝ վկայական N 18012022-08-0039) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Արկադի Տեր-Թադևոսյան  փողոց  2/1 առևտրի սրահ հասցեում գտնվող 08-003-0033-0015  կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.027 հեկտար մակերեսով հողամասում, որը ըստ որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված հատակագծի փաստացի կազմում է  0,02698 հեկտար՝  2001 թվականի մայիսի 15-ից հետո ինքնակամ կառուցված  5,28 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով հասարակական նպատակային նշանակության շինությունը բավարարում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության  2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգով» սահմանված ինքնակամ շինությունների օրինականացման պայմաններին, ինքնակամ կառուցված շինությունները  ճանաչել օրինական:

2. Օրինական ճանաչված շինության և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասի Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի նախագահի հրամանով հաստատված ձևին համապատասխան կազմված  հատակագիծն ու շինության բնութագիրը կցվում են սույն որոշմանը:

3. Նշել, որ օրինական ճանաչված շինությունը՝

ա) չի գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության       քաղաքաշինական համալիր ծրագրերով նախատեսված գոտիներում,

բ) չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,

գ) կառուցված չէ Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի վրա, ինչպեu նաև ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում,

դ) կառուցված է քաղաքաշինական նորմերին ու կանոններին համապատասխան,

ե) չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:

4. Ինքնակամ շինությունը օրինական ճանաչվելու համար սահմանել վճարների հետևյալ դրույքաչափերն ու վճարման պայմանները՝

ա) Շինությունը, որի ընդհանուր արտաքին մակերեսը կազմում է 5,28 քառակուսի մետր, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 16-րդ կետի «ա» ենթակետերի համաձայն, վաճառքի գինը շինության յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար սահմանվում է բազային տուրքի 20-ապատիկի չափով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ հաստատված  15-րդ գոտում ընդգրկված  Մարալիկ քաղաքի համար սահմանված շինության 0.1028գործակցի կիրառմաբ, վճարի չափը կազմում է`

5,28 քառակուսի մետր X 20000 դրամ X 0.1028  = 10856 ( տասը հազար ութ հարյուր հիսունվեց) Հայաuտանի Հանրապետության դրամ։

 

բ) Ինքնակամ շինության օրինականացման համար վճարի չափը սահմանվում է 10856 ( տասը հազար ութ հարյուր հիսունվեց) Հայաuտանի Հանրապետության դրամ, որը ենթակա է մուծման Հայաuտանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի բյուջեի 900495101447 հաշվեհամարին:       

դ) Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում սահմանված վճարը չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած:

4. Պարտավորեցնել անշարժ գույքի սեփականատեր՝ Արայիկ Վարդանի Գալստյանին սահմանված կարգով և ժամկետում կատարել օրինականացման համար սույն որոշմամբ սահմանված վճարումը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ենթարկել պետական գրանցման:

  5   ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Արկադի Տեր-Թադեվոսյան  փողոց  2/1 առեվտրի սրահ  հասցեում գտնվող 08-003-0033-0015 կադաստրային ծածկագրով հողամասի վրա ինքնակամ կառուցված հասարակական նպատակային նշանակության շինությունը օրինական ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի 2024 թվականի ապրիլի 3-ի N 301-Ա որոշումը։

  6. Որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Արայիկ Վարդանի Գալստյանին սույն որոշման մասին պատշաճ ծանուցման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner