Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 98
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 56-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 42-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի N 7-Ա որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքում սոցիալական աջակցության ծառայությունների տրամադրման չափորոշիչները>>, հաշվի առնելով Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի 2024 թվականի ապրիլի 18-ի Ե-162, Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի 2024 թվականի ապրիլի 18-ի N 122 գրոթյունները, քաղաքացիներ՝ Սավել Ղազարյանի և Սաթիկ Մելքոնյանի համապատասխանաբար 2024 թվականի մարտի 20-ի և 2024 թվականի մարտի 27-ի դիմումները

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի 2024 թվականի բյուջեի Գործառնական դասակարգման բաժին 10, խումբ 07, դաս 01 /Սոցիալական հատուկ արտոնություններ /այլ դասերին չպատկանող/ և տնտեսագիտական դասակարգման 4727 հոդվածից /կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից/ 250 000 /երկու հարյուր հիսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ հատկացնել՝ 2024 թվականին Հայաստանի Հանրապետության սամբոյի երիտասարդների առաջնության հաղթող Սամվել Ղազարյանին՝ 2024 թվականի մայիսի 7-13-ը Սերբիայում անցկացվելիք սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մեծահասկաների առաջնությանը մասնակցելու ծախսերը հոգալու համար։

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի 2024 թվականի բյուջեի Գործառնական դասակարգման բաժին 10, խումբ 07, դաս 01 /Սոցիալական հատուկ արտոնություններ /այլ դասերին չպատկանող/ և տնտեսագիտական դասակարգման 4727 հոդվածից /կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից/ 200 000 /երկու հարյուր հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ հատկացնել՝ 2024 թվականին Հայաստանի Հանրապետության դեռահասների հունա-հռոմեական առաջնության մրցանակային 2-րդ տեղ զբաղեցրած Արթուր Մելքոնյանին` 2024 թվականի մայիսի 14-18-ը Հունաստանում անցկացվելիք Մ-15 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու ծախսերը հոգալու համար /անձնագիր՝ AL0409289, տրված՝ 30․08․2023թ․, 022-ի կողմից, հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, ք․ Մարալիկ 1-ին թաղամաս, շենք 2, բն․ 36 /։

3․ Հաշվի առնելով, որ Արթուր Մելքոնյանն անչափահաս է, սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գումարը հատկացնել ծնողին՝ Սաթիկ Կարապետի Մելքոնյանին /անձնագիր՝ AT 0430377, տրված՝ 14․05․2020թ, 001-ի կողմից, բնակության հասցե՝ մարզ Շիրակ, Անի համայնք, գյուղ Սառնաղբյուր, փողոց 1, անց․ 1, տուն 3/:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner