Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



07 մայիսի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ,ԿՈԼՏՆՏԵՍԱԿԱՆՆԵՐԻ ՓՈՂՈՑ, 7-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ, ԹԻՎ 12 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՆՐԱՆՈՒՄ ԱՌԿԱ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 352-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Գևորգ Աշոտի Սահակյանի՝  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի  համայնքի ղեկավարին ներկայացված 2024 թվականի մարտի 12-ի դիմումը:

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Կոլտնտեսականների փողոց, 7-րդ նրբանցք, թիվ 12 հասցեում գտնվող 08-003-0039-0009 կադաստրային ծածկագրով 0,15 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, որը ըստ որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված հատակագծի տվյալների փաստացի կազմում է 0,15790 հեկտար և որում առկա են բնակելի տներ իր օժանդակ շինություններով, Մարալիկ համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 17.06.1997 թվականի թիվ 6 որոշմամբ սեփականաշնորհվել է Աշոտ Շիրակի Սահակյանի  3 անձից բաղկացած ընտանիքին, իսկ քաղաքացիների կողմից ավել օգտագործվող 0,0079 հա հողամասը բավարարում է «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի պահանջներին:

Ղեկավարելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, <<Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածների, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 37-րդ կետի 1-ին մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Անի համայնքի Մարալիկ քաղաքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 17.06.1997 թվականի թիվ 6 որոշումից քաղվածքը և հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի Անի  համայնքի Մարալիկ քաղաքի, Կոլտնտեսականների  փողոց, 7-րդ նրբանցք թիվ 12 հասցեում գտնվող բնակելի նպատակային նշանակության շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, շինությունների զբաղեցրած և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված 08-003-0039-0009 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 16-րդ մասով սահմանված պահանջներին, հողամասը ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով.

որոշում եմ՝

Վերականգնել գույքային իրավունքները և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի, Մարալիկ քաղաքի, Կոլտնտեսականների  փողոց, 7-րդ նրբանցք,  թիվ 12 հասցեում գտնվող մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված շինությունների և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված 08-003-0039-0009 կադաստրային ծածկագրով 0,15790 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ ճանաչել քաղաքացիներ՝ Աշոտ Շիրակի Սահակյանի (ծնված 20041948թ, նույնականացման քարտ՝ 015334188, տրված 16112023թ-ին 022-ի կողմից), Քնարիկ Աղավնիի Սահակյանի (ծնված 23.10.1953 թ, նույնականացման քարտ՝ 0015334170, տրված 16112023 թ 022-ի կողմից), Գևորգ Աշոտի Սահակյանի (ծնված 21.03.1985թնույնականացմանքարտ՝ 006201107, տրված 02122027թ 022-ի կողմից) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:

  2. Հողամասի սահմանները որոշվում են համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով։

  3  Ուժըկորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի, Կոլտնտեսականների փողոց, 7-րդ նրբանցք, թիվ 12 հասցեում գտնվող հողամասի և նրանում առկա շինությունների նկատմամբ քաղաքացիների գույքային իրավունքները վերականգնելու մասին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի 2024 թվականի ապրիլի 16-ի N 352-Ա որոշումը։

  4. Որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացիներին սույն որոշման մասին պատշաճ ծանուցման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner