Այսօր: Երեքշաբթի, 23 Հուլիսի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 509-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 հունիսի 2024 թվականի N 509-Ա

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդված 1-ին մասի 24-րդ կետի Հայաստանի Հանրապետության «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» 7-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության, 12-րդ կետի 1-ին ենթակետի և 20-րդ կետի 1-ին ենթակետի, 7-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության և 20-րդ կետի 2-րդ ենթակետի, ինչպես նաև 23-րդ կետի 4-րդ ենթակետի դրույթներով՝

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի կարիքների համար Անի համայնքապետարանի 2024 թվականի բյուջեից նախատեսվող միջոցների հաշվին իրականացվող գնումների պլանով նախատեսված միջանցիկ ծածկագրով` /ըստ ԳՄԱ դասակարգման (CPV)/՝ 71411100 մեկ անձից գնումներ կատարելու ընթացագարգով՝ քաղաքաշինական ծառայությունների /նախահաշվի պատրաստում, ծախսերի գնահատում/ ձեռքբերման նպատակով ձևավորել պատասխանատու ստորաբաժանում հետևյալ կազմով. Էդգար Սաղաթելյան – Անի համայնքի ղեկավարի 1-ին տեղակալ – ղեկավար Վաչագան Հեպոյան - Անի համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության, կոմունալ տնտեսության և տրանսպորտի բաժնի պետի ժ/պ – անդամ Վոլոդյա Պոլոյան – Լուսաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար- անդամ

2. Վերը նշված ծառայությունների ձեռքբերման նպատակով գնումների համակարգողի լիազորությունները վերապահել Անի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների մեջ չներառված համայնքային ծառայության գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար Սաթենիկ Զաքարյանին:

3. Գնման ժամանակացույցը սահմանել համաձայն պատվիրատուի կարիքների:

4. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner