19.08.25
Նշվել է Ալավերդու օրը. միջոցառմանը մասնակցել է Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը
|
Ալավերդու օր տոնակատարությանը նվիրված գլխավոր միջոցառումն անցկացվել է օգոստոսի 18-ին, որին ներկա է գտնվել Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը, համայնքների ղեկավարներ, այլ պաշտոնատար անձինք, ալավերդցիներ, հյուրեր: Պաշտոնական ընդունելությունն անցկացվել է Ալավերդու մշակույթի կենտրոնում: Տոնի շրջանակում Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը շնորհակալագիր է հանձնել Արման Սարիբեկյանին՝ 2024թ. մայիսին Ալավերդուն պատուհասած ջրհեղեղի օրերին համայնքին և համայնքի բնակիչներին օգնության ձեռք մեկնելու, աղետից տուժած բնակավայրերի մաքրման աշխատանքներին ներգրավվելու համար: Նույնաբովանդակ աշխատանքների ...
Մանրամասն |
|
18.08.25
Վերանորոգումներ՝ համայնքային բյուջեի միջոցներով
|
Ավելի քան մեկ ամիս է՝ համայնքային բյուջեի միջոցներով փոխվել են Անիի համայնքապետարանի վարչական շենքի երրորդ հարկի պատուհանները (ընդհանուր առմամբ 51,59 քմ)։ Փոխվել են նաեւ Լուսաղբյուր բնակավայրի հանդիսությունների սրահի պատուհանները (20,52 քմ)։ Պայմանագրային արժեքը կազմել է 1մլն 848 հազար 672 դրամ գումար։ Աշխատանքներն իրականացրել է «ՀենրիՇին» ՍՊԸ-ն։ Իսկ մինչ այդ կրկին համայնքային միջոցներով կատարվել էր Անիի համայնքապետարանի կտուրի վերանորոգում (927 քմ ), հին ջրհորդանների փոխարինում նորերով (150 գծամետր)։ Աշխատանքների համար ծախսվել է 3մլն 272 հազար դրամ գումար։
|
|
18.08.25
Կրթամշակութային օջախները՝ Անիի համայնքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում
|
Կարևորելով ոչ միայն ուսումնական գործընթացը, այլ նաեւ շենքային պայմանները, նոր դռներ՝ Մարալիկի երաժշտական դպրոցին։ Անիի համայնքապետարանի նախաձեռնությամբ Մարալիկի երաժշտական դպրոցի մուտքի և 4 դասասենյակների հին դռները փոխարինվել են նորերով։ Ընդհանուր առմամբ ծախսվել է 650 հազար դրամ։ Այն հատկացվել է Անի համայնքի բյուջեից։
|
|
17.08.25
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի ուղերձը Աստվածածնի Վերափոխման տոնի առթիվ
|
Սիրելի՛ անեցիներ, այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից է՝ նվիրված Տիրամորը: «Վերափոխում» բառն արտահայտում է արդարների ննջումը կատարյալ խաղաղության և աստվածմերձության մեջ: Այն ոչ թե մահ է, այլ՝ երանելի անցում դեպի երկինք: Սուրբ Կույսի ննջումից առաջ զարմանահրաշ կերպով նրա մոտ հայտնվեցին առաքյալները՝ հրաժեշտ տալու իրենց սիրելի մորը: Նրանք ականատես եղան, թե ինչպես Քրիստոսն ընդունեց սուրբ Մարիամի հոգին՝ օրհնելով ու լուսավորելով երկնային փառքով:Վերափոխման տոնի օրը՝ Ս. Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնության կարգ և ապա օրհնված ողկույզները բաժանվում ժողովրդին: Խաղողօրհնեք. օրհնված խաղողը որպես մեր ...
Մանրամասն |
|
16.08.25
Նոր կոյուղատար համակարգ՝ Մարալիկում
|
Բնակիչ-համայնք համագործակցության արդյունքում Մարալիկում կառուցվում է մոտ 250 մ երկարությամբ երկկողմանի կոյուղատար համակարգ: Խնդիր, որը առկա է եղել տարիներ շարունակ, այսօր արդեն լուծելի է դարձել Անիի համայնքապետարանի ակտիվ ջանքերով: Կոյուղատար համակարգը կշահագործվի 25 բնակելի տների կողմից: Աշխատանքներն իրականացնում է «ԱՆԻ ԿՈՄՈՒՆԱԼ» ՀԲՀ-ն:
|
|
14.08.25
Ֆուտբոլի սիրողական մրցաշար՝ Անի համայնքում
|
Անի համայնքում մեկնարկել է շատ սպասված ամառային մրցաշարերից մեկը: Անիի համայնքապետարանի նախաձեռնությամբ օգոստոսի 13-ին մեկնարկել է «Անի գավաթ» ֆուտբոլի սիրողական մրցաշարը: Թիմերը ձեւավորվել են ինչպես Անիի, այնպես էլ հարեւան համայնքների բնակավայրերից: Ֆուտբոլի խաղերը կանցկացվեն խմբային փուլերով : Մրցաշարը կշարունակվի 2 շաբաթ: Մարզական առողջ մրցակցություն՝ ի նպաստ համայնքներում սպորտաձեւերի զարգացմանը:
|
|
13.08.25
Աշխատանքային այցով այսօր Շիրակի մարզում էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը
|
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի աշխատանքային այցը մեկնարկել է Անի համայնքից:Նախարարին այստեղ դիմավորել և ուղեկցել են Անի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Սաղաթելյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Զորիկ Խաչատրյանը, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հարություն Համբարյանը և ոլորտի պատասխանատուները: Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի մասնակցությամբ նախարարը դիտարկել է «Անի համայնքի Հայկաձոր բնակավայր տանող ճանապարհի 1500մ հատվածի ասֆալտապատում» սուբվենցիոն ենթածրագրով իրականացվող աշխատանքների ընթացքը։ 2024 թվականին մեկնարկած այս ծրագրի արժեքը 141 մլն 914 ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |